Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Մենք իրենց պարզապես ցույց տվեցինք, որ ջրերի շիթերը չեն կարող խոչընդոտել մեր ակցիային»

«Մենք  իրենց  պարզապես ցույց տվեցինք, որ ջրերի շիթերը չեն կարող խոչընդոտել մեր ակցիային»
28.07.2013 | 18:44

Երկրորդ գիշերն է ինչ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, ովքեր անժամկետ նստացույց են հայտարարել, գիշերն անցկացնում են քաղաքապետարանի մոտ:

Երեկ, ուշ երեկոյան, համացանցում լուր տարածվեց, որ քաղաքապետարանի լույսերն անջատել են և կասկածելի մեքենաներ են շրջում տարածքում, ինչի հետևանքով ակտիվիստների մեջ խուճապ էր առաջացել:

Irates.am-ը այսօր փորձեց պարզել` ի՞նչ է իրականում տեղի ունեցել և արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը:

ՀՀ քաղաքացի, ակցիայի մասնակից Վահագն Մինասյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը` նշելով, որ իսկապես, քաղաքապետարանի լույսերը նախատեսված ժամից շուտ անջատվեցին. «Չեմ պնդում, որ անջատեցին, գուցե պատհմամբ անջատվեց, և միանգամից էլ, այդ մթության մեջ ջրերը միացվեցին: Իհարկե դուրեկան չէր, քանի որ մի փոքր խոնավ էր եղանակը, մենք էլ չէինք շոգում…Այո, կասկածելի մեքենաներով Հ. Նավասարդյանի տղան էր այստեղ պտտվում, բայց արտառոց ոչինչ տեղի չունեցավ»,-պատմում էր Վահագնը:

Հարցին, թե ովքե՞ր են եղել այն մասնակիցները, որ ջրի տակ պարել են, ձեռք ու ոտք, նասկի լվացել, ինչը դարձել է համընդհանուր քննարկման թեմա: Արդյո?ք այդ հանգամանքը չի նսեմացնում ձեռք բերածը, զրուցակիցս պատասխանեց.«Հուլիսի 26-ից հայտարարել եմ անժամկետ նստացույց և առ այսօր, նույն այս շորերվ և այս կոշիկներով եմ, երկու օր շարունակ, այստեղից չեմ բացակայել: Ի՞նչ եք կարծում, ես իրավունք ունե՞մ ջրի տակ ոտքս ու ձեռքս լվանալու, թե ոչ: Եթե կան մարդիկ, որոնց թվում է մենք այստեղ ենք եկել զվարճանալու, լվացք անելու, չարաչար սխալվում են: Ես չեմ կարծում, թե դա վարկաբեկում է մեր ակցիային: Ամենևին էլ այդպես չէ: Ոստիկանությունը մեզ նախօրոք զգուշացրեց, որ կես ժամով միացնելու են ջրերը, բայց անցավ մեկ ժամ և ջրերը միտք չունեին անջատել: Մենք խնդրեցինք, որ անջատեն, որովհետև այլևս չէինք կարողանում ջրի տակ մնալ: Նրանք մերժեցին. մենք էլ իրենց ցույց տվեցինք, որ ջրերի շիթերը չեն կարող խոչընդոտել ակցիայի իրականացմանը, մենք հաստատակամ ենք մեր պահանջների մեջ: Այդքան բան»:

Հարցին, թե արդյոք քաղաքական ուժեր չե՞ն փորձում խառնվել ակցիային, և որքանո՞վ են ճիշտ պտտվող այն խոսակցությունները, թե իբրև ակցիան քաղաքականացվելու դեպում ակտիվիստները կդադարեցնեն նստացույցը, Վ.Մինասյանը ասաց. «Դրանք ընդամենը խոսակցություններ են, ես միանշանակ հերքում եմ դա: Նստացույցը դադարեցնելու մտադրություն չունենք մենք, հենց սկզբից եմ հայտարարել այդ մասին: Բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել, բացատրել ենք, որ սա անկուսակցական պայքար է, սա քաղաքացիների ինքնաբուխ պայքարն է, սա պայքար է հանուն ընդհանուր շահի, և ոչ ոք իրավունք չունի իր կուսակցական դրոշով մտնել շարժման մեջ, կամ շարժման միջոցով առաջ տանել իր կուսակցական դրոշը, դա ամենայն խստությամբ ներայացրել ենք»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ