Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Երիտասարդությունը կերտեց անկախ Հայաստան»

«Երիտասարդությունը կերտեց անկախ Հայաստան»
29.07.2013 | 15:37

«Հայաստանը բացարձակապես անկախ չէ։ Այն մտքերը, որոնք մենք արտահայտում ենք, մերը չեն, կարծես ամեն մեկի մեջ մի ինչ-որ չիպ են դրել: Մենք թութակի պես կրկնում ենք այն, ինչ մեզ հրամցնում են, չունենք օրենքներ, մեզ համար անհայտ է, թե այդ օրենքները որտեղ են գրվում, բայց մենք դրանք սուսուփուս ընդունում ենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ` հավելելով, որ այդ ոչ անկախությունը վերաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական հարթությանը։

Ա.Մանուչարյանի խոսքով, ուրախալի է, երբ մեր երիտասարդները որոշեցին կերտել անկախ Հայաստան, երբ հայ երիտասարդությունը դուրս եկավ թատերաբեմ և ճեղքման փորձ կատարեց «որն ունի ուրույն հայացք, ուրույն մոտեցումներ»: Ըստ բանախոսի, այն, որ այսպիսի կարևորագույն կերտման փորձ է կատարվում Հայաստանում, ուրեմն` «մեծ շանս կա, որ Հայաստանը կմտնի որպես անկախ երկիր այս ընդհանուր գործընթացների մեջ և կկարողանա մտածել, հասկանալ` ուր պետք է առաջ գնա, նույնիսկ իր առաջարկություններով մարդկությունը կարողանա դուրս գալ այ ճահճից, որտեղ հայտնվել է»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ