ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Պայքարում են, որ «Փակ շուկան» վերածվի «Սիթիի»

Պայքարում են, որ «Փակ շուկան» վերածվի «Սիթիի»
02.09.2013 | 16:49

Աշնան երկրորդ օրը նշանավորվեց «Փակ շուկա»-ի մոտ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների բողոքի ցույցով: Նրանք պահանջում էին բացել շուկան, որը խոստանում է ապահովել յոթ հարյուր աշխատատեղ: Ցուցարարները եկել էին. պաստառներով, ժամանակ առ ժամանակ վանկարկում էին` «Բա-ցում ենք», «Ալեքսանյան, բարերար»: Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները լրագրողների հետ զրույցում չէին ընդունում ոչ մի փաստարկ, որ «Փակ շուկա»-ն ճարտարապետական հուշարձան է, պետք է պահպանի իր տեսքն այնպես, ինչպես եղել է: Նրանք շարունակ կրկնում էին, որ գործարար Ալեքսանյանը խոստացել է յոթ հարյուր աշխատատեղ ստեղծել, իսկ ճարտարապետական հուշարձանը մարդկանց չի կերակրում:

«Վա՞տ է, որ նոր «Սիթիներ» բացվեն, մարդիկ աշխատատեղ ունենան»,- ասում էր իր անունը հրապարակել չցանկացող մի ցուցարար: Մյուսները հիշեցնում էին, որ Երևանի այլ ճարտարապետական հուշարձաններ են քանդել ժամանակին, տեղը շենքեր կառուցել, սակայն մարդիկ չեն բողոքել, աչք են փակել, ինչո՞ւ են հիմա այդպես վրդովված:
Իրավաբան Կարո Եղնուկյանի պատկերի տակ մակագրված այսպիսի տողեր հանդիպեցինք «Փակ շուկա»-ին հարակից տարածքի պատին փակցված. «Ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:
«Փակ շուկա»-ի պահպանմանը կողմնակից ակտիվիստների չհանդիպեցինք: «Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանի հետ կապվել չհաջողվեց: Խոսակցություններ էին շրջանառվում, որ ակտիվիստները խուսափել էին գալ, որպեսզի բախման մեջ չմտնեն Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների հետ, որոնք անզիջում էին:
Թե ինչ հանգուցալուծում կունենա գործարար և քաղաքացիական շահերի բախումը` դեռևս դժվար է ասել: Ակնհայտ է, որ իշխանություններին այս անգամ էլ հաջողվեց միմյանց դեմ հանել հանրային և մասնավոր շահեր հետապնդող և հակադիր պատկերացումներ ունեցող խմբերին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ