Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Գինին` դեպրեսիայի դեմ

Գինին` դեպրեսիայի դեմ
06.09.2013 | 14:28

Իսպանացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ընդունում են փոքր քանակությամբ գինի, դեպրեսիայի մեջ ընկնելու քիչ հավանականություն ունեն: Սա մարդկության առաջին գիտական աշխատանքը չէ, որը հաստատում և ապացուցում է գինու օգտակար և առողջապահական տեսանկյունից շահավետ ազդեցության մասին (իհարկե, չափավոր օգտագործման դեպքում):

Նախորդ ուսումնասիրություններում առաջ էր քաշվում մի վարկած, թե գինին նվազեցնում է սրտի, շնչառական, շաքարախտ հիվանդությունների առաջացման վտանգը, կանխում է քաղցկեղի զարգացումը: Բացի այդ, գինին խոչընդոտում է լեղապարկում քարերի գոյացությանը և երկարացնում կյանքը:
Նախորդ ուսումնասիրություններում նշվում էր նաև, որ գինու չափից դուրս սպառումը մեծացնում է հոգեկան խանգարումների վտանգը, այդ թվում` դեպրեսիան: Իսպանացի հետազոտողների գիտական նոր փորձերը ցույց են տվել, որ եթե գինին օգտագործվի չափավոր, ապա դեպրեսիա չի սպառնա:
Գիտնականները կարծում են, որ գինու ապաքինող ուժը դրսևորվում է նրա բնական բաղադրիչում ¥resveratrol¤, որը ուղեղի որոշ մասերի համար կատարում է պաշտպանիչ դեր: Նախկինում ապացուցված էր, որ resveratrol-ը կարող է արգելակել քաղցկեղի աճը, իջեցնել արյան ճնշումը, պաշտպանել մկանային զանգվածի կորուստը, իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և բուժել այլ հիվանդություններ:
Գինու բնական բաղադրիչ resveratrol կա ոչ միայն գինու ¥հատկապես կարմիր¤, այլև խաղողի «կաշվի» տակ, ինչպես նաև շատ այլ մրգերի, կակաոյի և ընկույզի մեջ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

h2>

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը