ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Երկար չդիմացան Նունեի «հմայքին»

Երկար չդիմացան Նունեի «հմայքին»
23.09.2013 | 17:42

Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված համերգին շատ նախարարներ և պատգամավորներ ներկա չէին, ինչպես ասում են, իրենց գլխի ճարը տեսել էին կամ ավելի ճիշտ է ասել, գլուխները լավ էին պրծացրել, իսկ նստարանները շարքով դատարկ էին։ Հրավիրված հյուրերի բացակայությունը, ըստ ամենայնի, պայմանավորված էր Նունե Եսայանով։ Համաձայնեք՝ ժամուկես լսել Նունե Եսայան և միայն Նունե Եսայան... Մարդիկ խնայել էին իրենց ականջներն ու ճաշակը։ Նրանք, ովքեր համոզված էին, որ բարձրակարգ համերգ է լինելու, ՀՀ նախագահի ընդունելությունից հետո եկել էին հրապարակ, սակայն ՀՀ-ում օտարերկրյա դեսպանները երկար չդիմացան Նունեի «հմայքին»։ Նրանցից շատերը, ինչպես նաև մեր թատերագետներից և արվեստագետներից ոմանք հեռացան համերգի կեսից։ Մի խոսքով, Նունեն փայլեց կիսադատարկ բացօթյա «սրահում»՝ իր կիսատխուր-կիսաողբալի երգերով։ «Էլի՞ տխուր երգ»,- հետևի շարքից լսվեց 5 տարեկան երեխայի դիպուկ բացականչությունը Նունեի հերթական երգի ժամանակ։ Այո, երգերը տխուր էին, մի քանիսը՝ հայրենասիրական։ Տխուր էին ոչ միայն երգերը։ Երգչախմբի և նվագախմբի համար Անկախության տոնը, թերևս, սգո օր էր. նրանք «սևավորված» էին։ Կամ էլ Նունե Եսայանի քմահաճույքն էին բավարարել, որ միայն ինքը «փայլի» բեմում։ Լավ էր, որ երգչախմբի սև զգեստների վրա գոնե սպիտակով գրված չէր «Նունե», ինչպես համերգը սպասարկող տեխնիկական անձնակազմի շապիկների վրա։ Մի խոսքով, ամենուր Նունեն էր, մայրաքաղաքի տարբեր փողոցներում անկախություն ազդարարող պաստառներին և հրավիրատոմսերի վրա՝ Հայաստանի զինանշանի կողքին Նունե Եսայանի պատկերն էր։ Գուցե նա մեծ ներդրո՞ւմ ունի անկախության նվաճման գործում՝ արյուն է թափել, իսկ մենք չգիտենք։ Չէ, մենք չենք ժխտում, որ նա քրտնաջան աշխատել է Հայաստանի համար ծանր տարիներին, բայց ո՞ր պետությունում... Նունե Եսայանի համերգին ներկա մեկը կողքինին մի անեկդոտ պատմեց։ «Հայրենիքիս համար արյունս կտամ»,- ասում է ընկերը ընկերոջը։ «Դե ես էլ մնացած անալիզները կհանձնեմ»,- պատասխանում է վերջինս։ Պատահականությո՞ւն էր, թե՞ նուրբ հումոր Նունեին ուղղված։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ