Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Չորով» դրին

«Չորով» դրին
30.09.2013 | 19:59

Ի պատասխան Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կոչին` թույլ չտալ Աբխազիային ու Հյուսիսային Օսեթիային մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, Միջազգային օլիմպիական կոմիտեն ասել է, որ ինքը ճանաչում է Վրաստանի օլիմպիական կոմիտեին, եւ նրա իրավունքները տարածվում են վրացական ողջ տարածքի վրա: Ասել է թե` ՄՕԿ-ը գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը` նրան ստորադասելով ազգերի ինքնորոշման իրավունքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ