Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հանդիպել են ԵԽ նախարարների խորհրդի նախագահը և ԵԽԽՎ նախագահը

Հանդիպել են ԵԽ նախարարների խորհրդի նախագահը և ԵԽԽՎ նախագահը
01.10.2013 | 12:00

Ստրասբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ: Հանդիպմանը քննարկվել է ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը:
Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրել է Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքների մասին, անդրադարձել է Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ