Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշնանային խաղեր

Աշնանային խաղեր
04.10.2013 | 12:08

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի «Փյունիկ»-«Արարատ» առաջին խաղում կողմերը փոխանակել են մեկական գոլ: Փյունիկցիներից խաղի հիսունհինգերորդ րոպեին դարպասը գրավել է Վիուլեն Այվազյանը` օգտվելով Կամո Հովհաննիսյանի անցումից, իսկ պատասխան գոլի հեղինակը Նորայր Գրիգորյանն է (73-րդ րոպե): Կողմերի երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի վեցին, «Հրազդան» մարզադաշտում:
Մեկ քառորդի մյուս հանդիպումը կայացել է Գյումրիում, որտեղ տեղի «Շիրակը» հյուրընկալել է «Բանանցին»: Առաջինը հաջողության հասնելով (Անդրանիկ Բարիկյան, 26-րդ րոպե)`տանտերերը չեն կարողացել պահպանել առավելությունն ու պարտություն են կրել 1։2 հաշվով: Հյուրերից գոլերի հեղինակ է դարձել Էդգար Մալաքյանը (27-րդ և 81-րդ րոպեներ): Պատասխան հանդիպումը կայանալու է Երևանում` հոկտեմբերի 23-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ