Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մատչելի բնակարան՝ ո՞ւմ

Մատչելի բնակարան՝ ո՞ւմ
07.10.2013 | 17:43

Մի քանի օր է, ինչ բանաստեղծ Հուսիկ Արան՝ Ֆելիքս Եղիազարյանը, մամուլում ահազանգում է, որ ինքը դուրս է մնացել «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրից:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը բանաստեղծին բնակարանից զրկելը պայմանավորել է նրանով, որ Հուսիկ Արան չի դիմել բանկ, որպեսզի վարկ ստանա:
Բանաստեղծն էլ լրատվամիջոցներով տարածել է այն փաստաթուղթը, որով բանկը պատրաստակամություն է հայտնել վարկավորելու գրողին:
Հուսիկ Արան մեր զրույցի ժամանակ նշեց, որ միայն մի քանի հոգի են օգտվել այդ ծրագրից, իսկ Գրողների միությունը դատապարտում է բանաստեղծին՝ բնակարանից զրկելը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսօր ստեղծագործական միությունները խորհրդային տարիների ատավիզմ են, և երկու տասնամյակ շարունակ նրանց՝ նպատակահարմարության հարցն արծարծողներն այդպես էլ համարձակություն չունեցան լուծարելու դրանք:
Դեռևս 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի այս ծրագիրը շատ խոստումնալից էր թվում հենց երիտասարդ գիտնականներին ու ստեղծագործական միությունների անդամներին, և բազմիցս այն գովազդվում էր հանրային հեռուստաընկերությամբ:
Եթե մի բան այդքան գովազդվում է, ապա ինչու՞ է տեղի ունենում պետական մակարդակով այս «քցոցին»: Եվ էական չէ, թե ինչպես է փորձում արդարանալ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ