ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ

Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ
09.10.2013 | 12:08

Այսօր, հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի մենակատարների պետական անսամբլը և անհատ կատարողներ (դիրիժոր` Զավեն Վարդանյան): Համերգի ընթացքում կհնչեն հեղինակի կամերային ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ