Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իլհամ Ալիևը կնախագահի երրորդ անգամ

Իլհամ Ալիևը կնախագահի երրորդ անգամ
10.10.2013 | 11:14

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հավաքում է 84,94 տոկոս ձայներ, երկրորդը 4,1 տոկոսով ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին է: Մնացած թեկնածուները 3 տոկոսից ավելի ձայներ չեն ստացել: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում հինգ տարին մեկ են տեղի ունենում: Ընտրվելու իրավունք ունեն երկրում 10 տարի մշտապես բնակված, բարձրագույն կրթությամբ անձինք, որ դատապարտված չեն եղել ծանր հանցագործության մեղադրանքով, պարտավորություններ չունեն այլ պետությունների առաջ, այլ պետության քաղաքացիություն չեն:

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ