Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՌԴ նախագահը առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին

ՌԴ նախագահը առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին
10.10.2013 | 16:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Շնորհավորական հեռագրում Պուտինը նշել է, որ Ալիևի հաստատուն հաղթանակն ընտրություններում վկայում է նրա քաղաքական բարձր հեղինակության և այն մասին, որ բնակչությունն ակտիվ աջակցում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային դիրքերի ամրապնդման կուրսին: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված ռուս-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական գործընկերությանը, երկկողմ շահավետ շփումների ընդլայնմանը և Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ