ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

GMP ստանդարտների դեղերի ներկրումը որևէ կապ չունի ՄՄ անդամակցելու որոշման հետ

GMP ստանդարտների դեղերի ներկրումը որևէ կապ չունի ՄՄ անդամակցելու որոշման հետ
14.10.2013 | 15:30

ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել ԶԱՔԱՐՅԱՆԻ փոխանցմամբ Հայաստանում դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունները լիցենզավորված են և գործում են օրենքի դաշտում: Նրա խոսքով, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իբրև դեղ արտադրող և ներմուծող ընկերությունները հակաօրինական գործունեությամբ են զբաղվում: Անդրադառնալով GNP սերտիֆիկատին, Սամվել Զաքարյանն ասաց, որ իրենք երբեք չեն հայտարարել, թե արտադրողներն ունեն այդ սերտիֆիկատը: «Առայժմ միայն երեք ընկերություն է հայտ ներկայացրել GNP սերտիֆիկատ ստանալու համար, իսկ մյուս ընկերություններն այդ գործընթացը պետք է սկսեն մինչև 2017 թվականը: Բայց բոլոր ընկերությունները պետք է ունենան այդ սերտիֆիկատը և աշխատեն միջազգային ստանդարտներին համապատասխան»,-ասաց միության նախագահը` նշելով, որ Սերտիֆիկատ ստանալու հայտ են ներկայարել դեղագործական երեք ընկերություններ՝ «Լիքվոր», «Արքիմեդ», «Ֆարմաթեք»:

«Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ էլ հավելեց, որ GNP սերտիֆիկատը շարունակական գործընթաց է: «Ցանկացած դեղարտադրող ընկերություն ցանկացած երկրում պարտավոր է աշխատել այդ երկրների չափանիշներին համապատասխան, քանի որ գործ ունի մարդու առողջության հետ»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ GNP ստանդարտը համաշխարհային ստանդարտ է, որը բոլոր երկրներում պարտադիր է: Օրինակ, ՈՒկրաինան և Բելառուսն արդեն արգելել են առանց GMP ստանդարտների դեղերի ներկրումը: «Հայաստանն ընտրել է GMP ստանդարտների եվրոպական մոդելը: Սա որևէ կապ չունի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ: ՈՒկրաինան որևէ ընկերության թույլ չի տալիս իր երկիր դեղ ներմուծել, եթե չի աշխատում այդ ստանդարտներին համապատասխան»,-ասաց Ս. Զաքարյանը: Նրա խոսքով, դեղագործական մյուս ընկերությունները կառավարությանը ներկայացրել են ժամանակացույց, ըստ որի (մինչև 2015 թ.), նույնպես կանցնեն GMP ստանդարտներին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ