Ղազախստանում ընթացող բռնցքամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես գալիս Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը: 2011-ի աշխարհի չեմպիոնը կիսաեզրափակիչում պարտության է մատնել թաիլանդցի Չատչայ Բուդտիին ու ոսկու համար պայքարելու հնարավորություն ստացել: Ամսի 26-ին նրա մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ