Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Եվրոդատարանը քննադատել է Մարդու իրավունքների խախտումը

Եվրոդատարանը քննադատել է Մարդու իրավունքների խախտումը
09.11.2013 | 11:41

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ աֆրիկյան երկրների սեռական փոքրամասնությունները, ովքեր ազատության իրական կորստի ռիսկին են ենթարկվում իրենց երկրներում, իրավունք ունեն ապաստան խնդրել ԵՄ երկրներից: Եվրոդատարանի այս որոշման պատճառ է դարձել Նիդեռլանդների իշխանությունների կողմից աֆրիկյան երեք երկրներից` Սիերա-Լեոնեից, Սենեգալից և Ուգանդայից երեք տղամարդկանց ապաստանի մերժումը, ում ապաստանի խնդրանքը հիմնված էր սեռական կողմնորոշմամբ: Դատարանը քննադատել է Նիդեռլանդների քաղաքականությունը և հայտարարել, որ սեռական կողմնորոշումը մարդու ինքնության համար համարվում է այնքան հիմնավոր գործոն, որ մարդը չի կարող ստիպված լինել դրանից հաժարվելու: Եվրոդատարանը որոշել է, որ աֆրիկյան որոշ երկրներում ԼԳԲՏ-ներին իսկապես կարելի է դիտարկել իբրև բնակչության մի կատեգորիա, որը ենթարկվում է հետապնդման: Միաժամանակ, դատարանը տվյալ եվրոպական երկրի հայեցողությանն է թողել խնդրատուի նկատմամբ իր երկրում եղած իրական հալածանքների վերաբերյալ որոշման ընդունումը: Աֆրիկացի երեք տղամարդկանց գործերի վերանայման արդյունքները ուղարկվել են Նիդեռլանդների իշխանություններին` Արքայական դատարանի վերջնական որոշման կայացման համար: Նշենք, որ այս տարվա ապրիլին Սենեգալի նախագահը հայտարարել էր, թե անհնար է, որ իր երկիրը օրինականացնի ԼԳԲՏ-ների հարաբերությունները: Ավելի ուշ, ամռանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սենեգալ պաշտոնական այցելության ժամանակ Սենեգալի նախագահ Մաքի Սալը ասել է, թե կարևոր է, որ այլ երկրները ձեռնպահ մնան իրենց արժեքները պարտադրելուց. «Մենք ընդունում ենք բազմակնությունը, բայց չենք կարող այն պարտադրել ձեզ, որովհետև մարդիկ չեն հասկանում դա, նրանք չեն կարող այն ընդունել: Դա նույն բանն է»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ