Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մովսիսյանը` երեք գոլի հեղինակ

Մովսիսյանը` երեք գոլի հեղինակ
10.11.2013 | 22:19

Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության «Սպարտակ»-«Զենիթ» խաղում Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ երեք գոլի հեղինակ` մեծապես նպաստելով մոսկվացիների հաղթանակին: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով: Այսպիսով` «Սպարտակին» հաջողվեց Զենիթին» վերադարձնել առաջին փուլում նույն հաշվով կրած պարտքն ու միավորներով հավասարվել երկրորդ տեղում ընթացող «Լոկոմոտիվին»: Ներկայում հայազգի հարձակվողի անվան դիմաց գրանցված է տասներկու գոլ: Այս ցուցանիշով Մովսիսյանը Արտյոմ Ձյուբայի հետ հետ գլխավորում է Ռուսաստանի ռմբարկուների աղյուսակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ