Մշակութաբան Արա Նեդոլյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի ակցիան ոչ թե մարդկանց միավորող, երկարատև շարժում է, այլ՝ տրամադրությունների ցուցիչ, որը ցույց է տալիս տրամադրությունների մակարդակը, իրավիճակի իմաստային որակը:
«Ակցիան թելադրելու է հետագա գործողությունների ոճը ոչ այն իմաստով, որ վերջիննրս նման են լինելու Շանթի գործողություններին, այլ՝ ճգնաժամի գիտակցման մակարդակով: Եթե առաջիկայում կազմակերպվեն երթեր կամ հանրահավաքներ, ապա, կարծում եմ, որ ճգնաժամի գիտակցման մակարդակը լինելու է բարձր»,- կարծում է Արա Նեդոլյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ