ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նրա անունն է Brazuca

Նրա անունն է Brazuca
06.12.2013 | 12:29

Արդեն պաշտոնապես ներկայացվել է 2014-ին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակը: Այն կրում է Brazuca անվանումը: Բրազիլացիները, ի դեպ, մտերմորեն այդպես են դիմում իրենց համերկրացիներին: Գնդակն իր այս անունը ստացել է 2012-ին անցկացված համաժողովրդական քվեարկության արդյունքով, որին մասնակցել է մեկ միլիոնից ավելի ֆուտբոլային ֆանատ: Այն շատ գունեղ է և դրանով իսկ արդեն` տոնի վկայակոչում: Դիզայնում օգտագործված գունային նրբերանգներն ու ժապավենն առարկայնորեն հիշեցնում են «ցանկությունների ապարանջանները», որոնք այնքան տարածված են աշխարհի հնգակի չեմպիոնների հայրենիքում: Brazuca-ն արդեն իսկ փորձարկել են համաշխարհային ֆուտբոլի աստղերը, որոնց թվում են Լիոնել Մեսին, Իկեր Կասիլյասը, Բաստիան Շվայնշտագերը, Զինեդին Զիդանը: Տեսնենք, թե ինչպես են արտահայտվել նրանցից մի քանիսը:
ԴԱՆԻ ԱԼՎԵՍ («Բարսելոն»). -Brazuca-ից իմ առաջին տպավորությունն այսպիսին է. այն պարզապես ֆանտաստիկա է: Adidas-ը նման մասշտաբի մրցաշարի համար նշանակալի գնդակ է ստեղծել: Ամենագլխավորն այն է, որ գնդակն իրեն լավ է դրսևորում թե՛ գետնի վրա, թե՛ օդում: Ես վստահ եմ, որ այն դուր կգա բոլոր խաղացողներին: Brazuca-ն ոգևորել է ինձ, ու ես անհամբերությամբ եմ սպասում առաջին խաղին:
ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ (Մադրիդի «Ռեալ»). -Այն ապշեցուցիչ դիզայն ունի, և զգացվում է, որ ամբողջովին համակված է Բրազիլիայի ոգով: Այժմ, երբ գնդակը ներկայացված է, թվում է, թե մրցաշարը շատ ավելի է մոտեցել: Հուսանք, որ Brazuca-ով մենք նույն արդյունքին կհասնենք, ինչ երկու տարի առաջ:
Brazuca-ն արդեն անցել է միջազգային փորձարկումներ: Մասնավորապես այս գնդակով են խաղացել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները, սակայն այն ժամանակ գնդակն այլ դիզայն է ունեցել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ