ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այսօր պարզ կդառնա

Այսօր պարզ կդառնա
06.12.2013 | 12:31

Օրերս կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նիստում հրապարակվել են բրազիլական մունդիալի եզրափակիչ փուլի զամբյուղներն ու դրանցում ընդգրկված հավաքականների անունները: Ասենք, որ «մայր» կամ առաջին զամբյուղը վաղապես էր հայտնի, ինչպես որ նրանում ընդգրկված հավաքականներն էին վաղօրոք հայտնի: Դրանք են Բրազիլիայի (տանտերերի իրավունքով) Իսպանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, ՈՒրուգվայի, Շվեյցարիայի և Բելգիայի ընտրանիները (ՖԻՖԱ-ի հոկտեմբերյան վարկանիշի արդյունքով): Երկրորդ զամբյուղում են Ալժիրի, Կամերունի, Կոտ դ’Իվուարի, Գանայի, Նիգերիայի, Չիլիի, Էկվադորի, երրորդում` Ավստրալիայի, Իրանի, Ճապոնիայի, Կորեայի, Կոստա Ռիկայի, Հոնդուրասի, Մեքսիկայի, ԱՄՆ-ի, չորրորդում` Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Հորվաթիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բոսնիայի հավաքականները:
Եթե նկատում ենք, միակ զամբյուղը, որը կազմվել է մաքուր աշխարհագրական սկզբունքով, չորրորդն է: «Մայր» զամբյուղից դուրս մնացած եվրոպական այս ինը հավաքականներից մեկնումեկն ի վերջո հանգրվանելու է երկրորդ զամբյուղում: Դա կլինի այն հավաքականը, որի անունը վիճակահանության ժամանակ չորրորդ զամբյուղից կհանվի վերջինը: Կազմակերպիչները չեն բացառում, որ, հնարավոր է, հարցի տեխնիկական կողմը նաև փոփոխության ենթարկվի. ասենք` չորրորդ զամբյուղից բուն վիճակահանությունից առաջ հանվի «ավելորդ» իններորդ թիմը, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Հիշեցնենք, որ առաջնության եզրափակիչի վիճակահանությունը կայանալու է այսօր` երեկոյան ժամը ութին, բրազիլական Մատա-դի-Սան-Ժուան քաղաքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ