Եթե դուք լինեիք Նապոլեոն Բոնապարտը, Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայությունը ձեզ էլ նամակ կգրեր: Daily Mail-ը հաղորդում է, որ նամակն ուղարկվել է դեկտեմբերի 2-ին՝ կորսիկական Այաչո քաղաք, որտեղ կայսրը ծնվել է: Նամակը ստացել են Բոնապարտի թանգարանի աշխատակիցները, զարմացել են ու հետ ուղարկել՝ վրան գրելով, որ Բոնապարտը մահացել է 1821 թ.: