«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Լուսանկարների ցուցահանդես Հայաստանում՝ նվիրված 150-ամյա համաշխարհային մարդասիրական գործունեությանը

Լուսանկարների ցուցահանդես Հայաստանում՝ նվիրված 150-ամյա համաշխարհային մարդասիրական գործունեությանը
13.12.2013 | 15:41

Այսօր երեկոյան Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման 150-ամյակին: Ցուցահանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում: Այս միջոցառմամբ ԿԽՄԿ-ն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել մարդասիրական աջակցությանը և պաշտպանությանն ուղղված իր գործունեությանը՝ ի նպաստ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ԿԽՄԿ-ի 150-ամյա մարդասիրական գործունեությունը1863 - 2013թթ.» խորագրով այս ցուցահանդեսին կներկայացվեն թվով 55 պատմական և ժամանակակից լուսանկարներ, որոնք ընդգրկում են 1898թ.-ի իսպանաամերիկյան պատերազմը, 20-րդ դարի երկու Համաշխարհային պատերազմները, ինչպես նաև վերջին տասնամյակներին Աֆղանստանում, Սուդանում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած զինված ընդհարումները: Հատուկ հավաքածուով կցուցադրվի ԿԽՄԿ-ի գործունեությունը Հայաստանում: Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 23-ը:
Իր գոյության ընթացքում ԿԽՄԿ-ն մշտապես ջանացել է օգնության ձեռք մեկնել զինված ընդհարումների և բռնության այլ իրավիճակների հետևանքներից տուժած անձանց: Ներկայումս ԿԽՄԿ-ն գործում է ավելի քան 90 երկրներում: Կազմակերպությանը երեք անգամ շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ