Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Միանգամից ազգանուններս էլ փոխենք, որ լավ մաքսայնացվենք

Միանգամից ազգանուններս էլ փոխենք, որ լավ մաքսայնացվենք
18.12.2013 | 15:47

«Մետեո ԹիՎի» հեռուստաընկերության weather. am կայքը փոխել է դիզայնը: Չէի ասի, թե նոր ձևավորմամբ այն նոր ծառայություններ է առաջարկում, բայց մի նորություն հաստատ ունի: Նախկինում ` հին տարբերակով կայքն ուներ անգլերեն տարբերակ: Չեմ հիշում ռուսերեն էջ կար, թե ոչ, բայց անգլերենի առկայությունը հստակ եմ հիշում: Այժմ weather.am-ը ունի միայն հայերեն և ռուսերեն տարբերակներ: Մաքսային միությանն անդամագվելու առաջին արձագանքներից մեկը «Հ1» -ից «Հ» -ն կրճատելն էր: Այժմ միացնում ես այդ ալիքը, վերևում «1» թվանշանն է` ռուսական առաջին` «1» ալիքի նմանությամբ: Ճիշտ է, հայկական հեռուստաընկերությունների կողմից ռուսականներին կապկելու մոլուցքը նոր չի, որ ալիքն էլ շրջեք, մի հայերենացված ռուսական հետուստանախագիծ կգտնեք, բայց Հ1-ն արդեն կար, չէ՞: Նոր բան հորինել պետք չէր: Նորին հանելը անպայման ուրիշի մեջ տարրալուծվելու ճանապարհո՞վ պիտի լինի, թե՞ առանձնանալու ձգտումով:

Պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդել «Մետեո ԹիՎին» ` անգլերենը կայքից տշելով, բայց պետք էր նկատի ունենալ, որ նույնիսկ և ի բարեբախտություն մեզ, մեր` ՄՄ մտնելով Հայաստանի նկատմամբ տուրիստական հետաքրքրությունը նախկին ԽՄ տարածքով չի սահմանափակվելու: Շատ արտասահմանցիներ Հայաստան գալուց առաջ համացանցում փնտրելու են Հայաստանի եղանակի տեսությունը և ի՞նչ են գտնելու:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ