«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Արզամասը իսկական դժոխք է դարձել հայերի համար

Արզամասը իսկական դժոխք է դարձել հայերի համար
19.12.2013 | 15:36

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Արզամաս քաղաքում տեղի ունեցած սպանության չորրորդ կասկածյալը ձերբակալված է: Նրա մասին հիշատակվող միակ տեղեկությունն այն է, որ նա 42 տարեկան է, չի նշվում ոչ անունը, ոչ էլ ազգությունը: Մեկ շաբաթից ավել տևած որոնումներից հետո նրան գտել են Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում: Կասկածյալներից երեքը մասամբ ընդունել են իրենց մեղքը: Նրանց մեղադրանք է առաջադրված խմբակային անձանց կողմից երկու հոգու նկատմամբ սպանության փորձ և սպանություն հատկանիշներով: Միջադեպից հետո խիստ լարված են տեղացիների և միգրատների միջև հարաբերությունները; Ավելի վաղ հաղորադվել է, որ հայերի 15 ընտանիք հարկադրված լքել է քաղաքը: Պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում կասկածյալների ազգային պատկանելությունը, սակայն կա անուղղակի ակնարկ, որ նրանք հայ են: Պարզաբանում չկա նաև, թե ինչ է տեղի ունեցել իրականում, որի արդյունքում տեղացիներից մեկը սպանվել է, մյուսը վնասվածքներով դեռ հիվանդանոցում է: Ռուսական որոշ կայքերում տարբեր վարկածներ են շրջանառվում: Օրինակ, ասվում է, թե «Очаг» սրճարանում մատուցված խորովածը Ալեքսանդր Սլակաևը չի հավանել: Այդ մասին նա ասել է մատուցողին, վերջինս գնացել է խոհանոց և վերադարձել ուրիշների հետ ու սկսվել է կռիվը: Մեկ այլ վարկածով Սլակաևը խոհարարին անվանել է «урод», խոհարարը պատասխանել է նրան, որից հետո կռիվ է սկսվել: Ինչ էլ որ լինի պատճառը, Արզամասում այն ազգամիջյան բախումների պատճառ է դարձել: Հայերին պատկանող շատ ձեռնարկություններ գազազած ամբոխի հարվածների թիրախում են հայտնվել, շատ հայեր լքել են այս քաղաքը:

Ի դեպ, Facebook-ում քննարկումներ կային, թե տեղափոխվածներն ավելի լավ է Հայաստան գան: Իսկ ի՞նչ երաշխիք ունեն նրանք, որ Հայաստանում կկարողանան հիմնավորվել, աշխատանք գտնել: Հայաստանից շատերը հեռացել են ժամանակին այստեղ ունեցած անհաջողությունների պատճառով ու վերջին կոպեկներով: Նոր գնացողներն էլ նրանց պատմում են, թե ինչպես է մի կողմից հարկայինը գլխներին կանգնում, մյուս կողմից` ոստիկանությունը: Ասում են, որ եթե «կռիշ» չունես` կորած ես. ընդհանրապես, լավ կյանքից չեն փախչում ու պատմելու ժամանակ էլ գնացածները քաղցր բաներ չեն հիշում:

Այս օրերին Արզամասը հայերի համար, առանց չափազանցության, իսկական դժոխք է դարձել, որից խուսափելու համար մարդիկ պարզապես ունեցվածքը հավաքում հեռանում են: ՌԴ իրավապահների անաչառության դեպքում միայն կպարզվի, թե իրականում ինչպես է տեղի ունեցել միջադեպը: Իսկ մինչ այդ արզամասցիներn իրենց հայահալած տրամադրություններով հայերի համար մի նոր գաղթի ճամփա են բացել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ