ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Միակ ակնհայտ ֆավորիտը «Բորուսիան» է

Միակ ակնհայտ ֆավորիտը «Բորուսիան» է
20.12.2013 | 11:37

Ինչպես հայտնի է, օրերս շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի չեմպիոնների լիգայի play-off-ի մեկ ութերորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք, թե ինչ զույգեր են կազմվել`

«Մանչեստր Սիթի» (Անգլիա)-«Բարսելոն» (Իսպանիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան)-«Մանչեստր Յունայթեդ» (Անգլիա)
«Միլան» (Իտալիա)-Մադրիդի «Աթլետիկո» (Իսպանիա)
«Բայեր» (Գերմանիա)-ՊՍԺ (Ֆրանսիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա)-«Չելսի» (Անգլիա)
«Շալկե 04» (Գերմանիա)-Մադրիդի «Ռեալ» (Իսպանիա)
«Զենիթ» (Ռուսաստան)-Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա)
«Արսենալ» (Անգլիա)-«Բավարիա» (Գերմանիա):
Առաջին խաղերը կայանալու են 2014-ի փետրվարի 14-15-ին, 25-26-ին, պատասխան խաղերը` մարտի 11-12-ին, 18-19-ին:
Դժվար չէ նկատել, թե վիճակահանությունն ում է ժպտացել, ում հույսերն էլ միանգամից թաղել: Այս օրերին, բնականաբար, անպակաս են վիճակահանության արդյունքներին անդրադարձերը, հնչում են բազմաթիվ կարծիքներ: Եկեք այդ «հարահոսից» ընտրենք Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ, աշխարհահռչակ Ֆրանց Բեկենբաուերին, ունկնդիր լինենք նրա ասածներին: Ըստ նրա, այս փուլի դիմակայություններում միակ բացահայտ ֆավորիտը Դորտմունդի «Բորուսիան» է, որին բաժին է հասել ռուսական «Զենիթը»: Դառնալով մյուս զույգերին, կայզեր Ֆրանցն ասել է, որ «Շալկեն» կարող է շնորհակալ լինել վիճակահանությանը` Մադրիդի «Ռեալին» մրցակից ունենալու համար, քանի որ վերջինիս պարտվելուց հետո հպարտության գիտակցմամբ կարող է լքել մրցաշարը` քաջ իմանալով, որ զիջել է ուժեղագույն ակումբի:
Որպես հավասարազոր մրցակիցների հանդիպում գնահատելով «Բավարիայի» ու «Արսենալի» սպասվելիք դիմակայությունը` Բեկենբաուերը տարակուսանք է հայտնել ՊՍԺ-«Բայեր» առճակատման առնչությամբ. «Լսել եմ, որ Լևերկուզենի «Բայերը» շատ էր ցանկանում ՊՍԺ-ի հետ հանդիպել մեկ ութերորդ եզրափակչում, բայց չգիտեմ, թե նրանք ինչու են այդպես ուրախացել: «Բայերը» ստիպված է լինելու Զլատան Իբրահիմովիչի պես հարձակվողի դեմ խաղալ»:
Անդրադառնալով պետերբուրգցիների հետ դորտմունդցիների դիմակայությանը` նշենք, որ այս խաղում ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որակազրկել է «Զենիթի» ֆանատների տրիբունան: Պետերբուրգցիները կպատժվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի` «Աուստրիայի» հետ խաղում երկրպագուների անվայել պահվածքի համար (ռասիստական արտահայտություններ, հրատեխնիկայի օգտագործում):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ