Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Հիմա խեղճ հայերի վրա կգրանցեն բոլոր չբացահայտված սպանությունները»

«Հիմա խեղճ հայերի վրա կգրանցեն բոլոր չբացահայտված սպանությունները»
24.12.2013 | 12:28

ՌԴ Արզամաս քաղաքում տեղի ունեցած սպանությունը կատարվել է ազգամիջյան թշնամանքի հողի վրա: Նման կարծիք է հայտնել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ավագանու խորհրդի անդամ Վիդադի Աբասովը: Vgoroden.ru կայքի տեղեկացմամբ` Աբասովը երեկ ասուլիսի ժամանակ ասել է, թե տեղի ունեցածը ոչ պատահականություն էր, ոչ էլ անակնկալ: «Այդ սարսափելի սպանությունն այն քարոզարշավի արդյունքն է, որը վարում էին ռուսական իշխանությունները Բիրյուլևոյի ժողովրդական հուզումներից սկսած: Մոսկվայի մարզում տեղի ունեցածի ակտիվ քննարկումների արդյունքում բռնկվեց ազգամիջյան կոնֆլիկտ»: Աբասովը ցավակցել է երկու կողմերին էլ. «Շատ ափսոս, որ այդ օրը զոհվել է երիտասարդ տղա, ում կյանքն առջևում էր: Ես ցավակցում եմ և սպանության չորս կասկածյալների ընտանիքներին: Չէ՞ որ նրանց ընտանիքները մնացել են առանց իրենց կերակրողների: Նրանք բոլորն ազգամիջյան թշնամանքի քարոզչության զոհեր են»:

Արզամասում տեղի ունեցած Ալեքսանդր Սլակաևի սպանության գործով չորս հայ է ձերբակալված: Ռուսական կայքերը սկսել են անդրադառնալ փաստին, որ կասկածյալները ազգությամբ հայ են: Չորրորդ կասկածյալը, ով փախուստի մեջ էր և ձերբակալվել է վերջերս, չի ընդունել մեղքը, նա հրաժարվել է ցուցմունք տալ: Արա Արմաթյանի (կայքի տեղեկացմամբ անունը փոխված է) ռուս ընկերուհին pro-goroda.ru կայքին ասել է, թե ճանաչում է «ռուս հարբածների, նրանց 90 տոկոսը հիմար է, իսկ հայերը ինչքան էլ խմեն, միշտ վերահսկում են իրենց»: Ռուս աղջիկն ասել է, թե եթե ռուսը ծեծի մեջ է մտել հայի հետ, մի ուրիշ հայ ոչ թե մի կողմ կքաշվի, այլ կպաշտպանի իր հայրենակցին: «Սպանությունը սպանություն է, բայց ռուսներն էլ պետք է իրենց վերահսկեն: Ամեն օր ռուսները սպանում են ռուսներին, կանայք` ամուսիններին, ամուսինները` կանանց: Հիմա խեղճ հայերի վրա կգրանցեն բոլոր չբացահայտված սպանությունները»,-ասել է ռուս աղջիկը, ում կայքը ներկայացրել է Օքսանա Նիկիտա անվամբ: Վերջինս ասել է, թե իր երկրի դատական համակարգի արդարադատության վրա հույս չունի: Նշենք, որ ՌԴ իշխանությունները ակնհայտորեն չեն ցանկանում տեղի ունեցածը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ: Ռուսական կայքերը պաշտոնական հաղորդագրություններին հղում անելով նշում են, որ տեղի է ունեցել սպանություն կենցաղային վեճի արդյունքում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ