Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Կնեղեք… չենք կաղող»

«Կնեղեք…  չենք կաղող»
02.01.2014 | 13:25

Տոնական օրը չաշխատելն էլ մի բան չէ: Երկու օրվա հանգիստը ստիպեց, որ հայկական հեռուստաալիքներով դիտեմ լիքը աղբ ու հատուկենտ հաջողված հաղորդումներ: Տարիներն անցնում են, բայց հեռուստատեսություններին տրված ստեղծագործական ազատությունը առանձնապես դիտարժան նախագծեր չի ծնում: Հիմնականում ռուսականներից կապկած տարբերակներ են և հումորային համարվող շոու-ծրագրեր: «Առաջին» վերանվանված նախկին «Հ1» -ով, օրինակ, ամերիկյան «Տանը` միայնակ» ֆիլմի մեջ ֆրանսուհի հերոսը «Կներեք… չենք կարող» -ի փոխարեն չգիտես ինչու ասում է` «Կնեղեք… չենք կաղող»: Թարգմանչի տրամաբանությունը պարզապես ցնցող է: Բայց սխալ թարգմանությունները դեռ մի կողմ: Օրվա ընթացքում «անցնելով» հայկական «թիվի» -ների վրայով մի եզրակացության եմ հանգել` նրանք բոլորը, այսպես ասած, «խալտուրայով» են զբաղված: Նախորդ տարիների ամանորյա հաղորդումների կրկնությունները, տարվա ընթացքում տեղի ունեցած երաժշտական նախագծերի կրկնացուցադրումը և նոր հաղորդումների, բարձրորակ ֆիլմերի գրեթե բացակայությունը տպավորություն է ստեղծում, թե հայկական հեռուստատեսություն ասվածը ժամանակից հետ է մնացել: Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստաընկերություններին հեռարձակման լիցենզիա տրամադրելիս, երբ գործող հեռուստաընկերությունների բովանդակային հեռարձակման որակը տարիների ընթացքում չի փոխվում: Գուցե մի օր էլ հանձնաժողովն ասի ընկերություններին. «Կնեղեք… չենք կաղող»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ