Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Մեկ կիլովատ հոսանքը քանի՞ կիլովատ է

Մեկ կիլովատ հոսանքը քանի՞ կիլովատ է
03.01.2014 | 14:31

2013-ի հունիսի 1-ից էլեկտրաէներգիայի մեկ կիլովատը թանկացել է 8 դրամով: Հազար կիլովատի մեջ նախորդ սակագնի համեմատ տարբերությունը կազմում է 8000 դրամ: Սրան հավելած` այս տարվա դեկտեմբերը նախորդ տարիների համեմատությամբ անասելի ցուրտ էր: Չնայած օդերևութաբանները հայտարարում եին -13-14 աստիճան ցրտի մասին, բայց ցերեկները այն հասնում էր -16-17-ի, իսկ գիշերները` մինչև -21-22-ի:

Դառնամ 8 դրամին: Պարզ է, որ հոսանքի սակագնի բարձրացման պատճառով նույն չափով ծախսած հոսանքը պիտի հավելյալ բազմապատկես 8 դրամով: Բայց երբ ծախսում ես մեկ կիլովատ, իսկ հաշվիչդ ցույց է տալիս մեկուկես, դա ինչպե՞ս հասկանալ: Նախորդ տարիների համեմատ անցած դեկտեմբերին ես ավելի շատ հոսանք եմ ծախսել: Սակայն ես օգտագործում եմ ջեռուցման նույն սարքերը ու դրանք միացնում եմ նույն չափով: Երեկ ստուգեցի մեր հաշվիչի աշխատանքը: Ամեն ինչ անջատած հաշվիչը չի պտտվում: Ուրեմն ո՞րն է պատճառը, որ օգտագործած էլէկտրաէներգիայի և հաշվիչի ցուցմունքները իմ ունեցած փորձից ելնելով անհամապատասխան են: Հոսանքից հասկացող մարդիկ ասում են, որ հոսանքի լարումը միտումնավոր իջեցնում են ու ստացվում է, որ վառում ես նույն չափով, բայց ջերմություն քիչ ես ստանում: Չգիտեմ, սա ճիշտ է, թե չէ, բայց, օրինակ, էլեկտրական օջախի վրա ճաշ եփելիս ամենավերջին` 4 թվի տակ դրված հոսանքի արագության դեպքում անգամ կարտոֆիլ տապակել չի լինում, կարծես ոչ թե 4-ի, այլ 2-ի վրա է կոճակը:

Ըստ իմ հաշվիչի ցուցիչի ես մեկ ամսվա ընթացքում մեկուկես անգամ ավելի հոսանք եմ ծախսել, քան նախորդ տարիներին նույն սարքերն օտագործելու դեպքում: Մնում է մտածել, որ կամ իմ սարքերն են սկսել ինձ խաբել, կամ էլեկտրիկը, կամ «Հայաստանի էլեկտրոցանցեր» կոչվող ընկերությունը, կամ էլ` իշխանությունն ընդհանրապես:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 6494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ