Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հանդբոլիստների եվրոպականը

Հանդբոլիստների եվրոպականը
10.01.2014 | 13:56

Ռումինիայում մեկնարկել է ձեռքի գնդակի մինչև տասնութ տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Մեր մարզիկները ներկայացնում են ութերորդ խումբը: Ի մասնավորի, նրանք այսօր մրցելու են հյուրընկալող երկրի ընտրանու, իսկ հաջորդ օրը՝ Թուրքիայի հավաքականի հետ: Հաջողություն մաղթենք մեր տղաներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ