«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում կանցկացնի հավաք, այնուհետև` երթ:
Նշենք, որ ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:
Հավաք-երթի նպատակն է ևս մեկ անգամ իրազեկել հանրությանն օրենքի հակասահմանադրականության, հակասոցիալական կետերի մասին, ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: