Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Սուրճը և նրա նոր գաղտնիքները

Սուրճը և նրա նոր գաղտնիքները
16.01.2014 | 11:41

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները գտնում են, որ օրական մի քանի բաժակ սուրճը ջրի նման խոնավեցնում է օրգանիզմը: 80 տարի առաջ գիտնականները պնդում էին, որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը: Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կոֆեինը և այլ միացություններ, որոնք առկա են սուրճի մեջ, փոխազդում են միմյանց վրա: Մարդկանց օրգանիզմը խոնավանում է թե´ ջուր, թե´ սուրճ խմելուց հետո: Կոֆեինի ջրազրկող հատկությունը հավասարակշռվում է ըմպելիքի ջրի քանակով:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ