ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն կոմիսարիատն Ադրբեջանին 5 միլիոն 850 հազար դոլար է տրամադրել:
Գումարից 4 միլիոն 397 հազար դոլարը տրամադրվել է փախստականների համար ծրագրերի, 321 հազարը քաղաքացիություն չունեցող անձանց, շուրջ 1 միլիոն 131 հազար դոլարը՝ հարկադիր վերաբնակների համար:
Նշենք, որ Հայաստանին տրամադրվել է 4 միլիոն 81 հազար դոլար:
Այդ միջոցները տրամադրվել են Արևելյան Ասիայի երկրներում փախստականներին օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում: