Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Որակի միջազգային մրցանակ՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային

Որակի միջազգային մրցանակ՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային
19.01.2014 | 18:49

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2013թ. ակտիվ հասարակական գործունեության համար միջազգային B.I.D. (Business Initiative Directions) կազմակերպության կողմից ստացել է որակի մրցանակ (Quality Summit International Award)։ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան Հայաստանում առաջին սպորտային կազմակերպությունն է, որ արժանացել է նման հեղինակավոր պարգևի։
Կազմակերպության ընտրությունը կատարվել է 50 միջազգային անկախ փորձագետների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան գործնեությունը սկսել է 2010-ից։ Ֆեդերացիան նպատակ ունի Հայաստանում զարգացնել և մասայականացնել լեռնագնացությունը որպես մարզաձև, ձևավորել ժայռամագլցողների և լեռնագնացների ազգային և օլիմպիական հավաքականներ։ Ֆեդերացիան կազմակերպում և անցկացնում է ուսումնամարզական պարապմունքներ և հավաքներ սկսնակների և արդեն իսկ այս սպորտաձևով զբաղվողների համար։ Միջազգային մրցումներին և հետագայում նաև օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ է ձևավորել ազգային հավաքական: Այդ նպատակով ֆեդերացիան իր գործունեության առաջին օրերից կազմակերպում է լեռնագնացության և ժայռամագլցման մարզումներ հանրապետության տարբեր վայրերում։

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ