Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՀՀ ԱԻՆ-ի 2013 թ. հաշվետվությունը

ՀՀ ԱԻՆ-ի 2013 թ. հաշվետվությունը
23.01.2014 | 16:06

Հայաստանում 2013թ. ընթացքում գրանցվել է 11090 արտակարգ դեպք և պատահար, որոնց հետևանքով զոհվել է` 615, վիրավորվել` 8647 մարդ: Այդ մասին ասվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 2013թ. հաշվետվության մեջ:
2013թ. «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 1.365.118:
2013թ. հանրապետությունում գրանցվել է 11090 արտակարգ դեպք և պատահար, որոնց հետևանքով զոհվել է` 615, վիրավորվել` 8647 մարդ:
Գրանցված 11090 դեպքերից`
- 6397-ը` տեխնածին է, որը կազմում է ընդհանուր դեպքերի 57.6 %-ը, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ, կամ ընդհանուր զոհերի` 54.1 %-ը, վիրավորվել` 4074 մարդ, ընդհանուր տուժածների` 47.1 %-ը:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 3442-ը կամ 53.8 %-ը հրդեհի դեպք է, որոնց հետևանքով զոհվել են 11 և վիրավորվել 34 մարդ: Տեխնածին բնույթի դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում նաև ՃՏՊ-ները՝ 2824 կամ տեխնածին բնույթի դեպքերի 44.1 %-ը, որոնց հետևանքով զոհվել է 316 մարդ, ընդհանուր զոհերի` 51.3 %-ը, վիրավորվել՝ 3994 մարդ, ընդհանուր տուժածների 46.1 %-ը:
- 301-ը` տարերային է, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2.7 %-ը, որոնց հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ:
- 4392-ը` սոցիալ-կենցաղային է, որը կազմում է ընդհանուր դեպքերի 39.6 %-ը, որոնց հետևան-քով զոհվել է 281 մարդ, կամ ընդհանուր զոհերի 45.6 %-ը, վիրավորվել` 4565 մարդ, կամ ընդհանուր տուժածների 52.7 %-ը:
Հաշվետու ժամանակահատվածում փրկվել է 139 մարդու կյանք (2012թ. 88 մարդ):

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ