ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«ՌԴ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման լուրերը հորինված են»

«ՌԴ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման լուրերը հորինված են»
24.01.2014 | 13:31

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկրում սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտման որևէ բողոք առայժմ չի լսել, իսկ նրանց մասին օրենքը գործնականում դեռ չի կիրառվում: «Սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման վերաբերյալ խնդիրներ դեռևս չեն ծագել, դրանք մտացածին լուրեր են, որոնք տարածվում է որոշ խմբերի կողմից: Այս իրավիճակը (գեյ-քարոզչությունն արգելելու մասին օրենքի ընդունումը) մեծ աղմուկ է բարձրացրել այլ երկրներում: Կարծում եմ, որ սա արհեստականորեն ստեղծված խնդիր է: Եթե մենք տեսնենք, որ օրենքն այս կամ այն կատեգորիայի բնակչության իրավունքները որոշակիորեն խախտել է, անկախ նրանից, թե որ կատեգորիային է դա վերաբերվում, մենք իհարկե, պատրաստ ենք փոփոխություններ կատարել օրենքում»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:

Վարչապետը նաև նշել է, որ մի շարք երկրներում նման սեռական հարաբերությունները խիստ արգելված են, իսկ Ռուսաստանում դրանք ոչ մի կերպ չեն արգելվում: Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ գեյ-քարոզչության արգելքը հուզում է բնակչության շատ փոքր մասին միայն:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Դիտվել է՝ 1907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ