Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մոսկվայի պետական դատախազության դատախազ Մարիա Սեմյոնենկոն երդվյալ ատենակալներին ցույց է տվել այն ավտոմատը, որից սպանվել էր լրագրող Աննա Պոլիտկովսկայան: Դատախազը պարզաբանել է, որ ավտոմատից դուրս է քաշված պահեստատուփը, և այն անհրաժեշտ է ենթարկել փորձաքննության:
Հայտնի է դարձել, որ Պոլիտկովսկայան սպանվել է հինգ գնդակից: Դիպուկահարը արձակել է վեց գնդակ, որից հինգը դիպել է լրագրողի մարմնի տարբեր մասերին: