ՌԴ Կրթության և գիտության նախարարությունն ու զանգվածային հաղորդակցության նախարարությունը համաձայնության են եկել դպրոցներում արգելելու ինտերնետով որոշակի լրատվության տարածումը:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այժմ տարածքային իշխանությունները պարտավոր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր, օն-լայն խաղեր:
Ավելի վաղ հաղորդել էին, որ գլխավոր դատախազության ստուգումների արդյունքում ՌԴ օրենքների շուրջ 12000 խախտում է արձանագրվել, որոնք չէին համապատասխանում դպրոցում ինտերնետի անվտանգության պահանջվող չափանիշներին:
Սոցիոլոգները, մանկավարժները և հոգեբանները պարզել են, որ երեխայի առողջության և զարգացման համար ինտերնետով տարածվող տեղեկատվությունը նրանց մղում է ծխելու, թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման, արթնացնում է ինքնասպանության ցանկություն: