Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒնի այդ հնարավորությունը

ՈՒնի այդ հնարավորությունը
07.02.2014 | 13:22

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոման» 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ: Եթե «Ռոմային» հաջողվի հաջողությամբ ավարտել մնացած հանդիպումները, ապա երկրի պատմության մեջ կդառնա գավաթը տասն անգամ նվաճած միակ թիմը: Հիշեցնենք, որ «գայլերի» պես իննակի գավաթակիր են և թուրինցիները, սակայն «Յուվենտուսը» արդեն իսկ դուրս է մնացել գավաթի համար պայքարից: Հիշեցնենք նաև, որ այս երկու թիմերն անհաշտ պայքար են մղում և երկրի առաջնությունում, թեպետ մեկնարկային տասն անընդմեջ հաղթանակից հետո «Ռոման» որոշակի տեղատվություն ունեցավ ու էապես չեզոքացրեց շանսերը, մինչդեռ «Ծեր սինյորան» ավելի քան նպաստավոր օգտագործեց ու օգտագործում է ընձեռված հնարավորությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ