Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փրկօղակի դերում են գեղասահորդները

Փրկօղակի դերում են  գեղասահորդները
14.02.2014 | 12:20

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի առաջին վեց օրվա արդյունքներով թիմային հաշվարկում առաջատարը Գերմանիայի պատվիրակներն են: Նրանց ակտիվում է վեց ոսկե, մեկական արծաթե ու բրոնզե մեդալ: Չորսական ոսկե մեդալով գերմանացիներին հաջորդում են Կանադայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների պատվիրակները: Հիշեցնենք, որ տեղերում դասավորության հերթականությունն առաջին հերթին պայմանավորվում է ոսկե մեդալների քանակով: Երեկ ռուսները վերջապես նվաճեցին և երկրորդ ոսկե մեդալը: Առայժմ նրանց համար փրկօղակի դերում են հանդես գալիս գեղասահորդները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ