Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Ես նրանց հետ եմ, ովքեր պայքարում են չարիքի դեմ»

«Ես նրանց հետ եմ, ովքեր պայքարում են չարիքի դեմ»
16.02.2014 | 18:18

Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը կարծում է, որ մեր երկիրը կործանում է կեղծիքը:

«Կեղծ հերոսներ են ստեղծում, մարդկանց, որոնք ոչ մի կապ չունեն պատերազմի հետ, պարգևատրում են «Մարտական խաչ» շքանշանով և մեդալներով: Լիսկային չպարգևատրեցի՞ն, այն դեպքում, երբ նա պետք է կանգնի դատարանի առջև և պատասխան տա: Ամեն ինչ խաթարված է մեր երկրում»,- irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ազատամարտիկը՝ անդրադառնալով Երկրապահ կամավորականների միության՝ նախորդ օրը կայացած համագումարին:
«Ազգի ապագան նվիրյալներն ու հերոսներն են: Նրանց անձի, կենսագրության և գործի նկատմամբ մեր մեծարանքի և հարգանքի դրսևորումը կարող է գալիք սերունդներին մղել հերոսության»,- ասաց Վարդան Մալխասյանը: Միաժամանակ նա հավելեց, որ ինքը նրանց կողքին է, ովքեր պայքարում են չարիքի ու կեղծիքի դեմ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ