Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աննա Շաբատովան` Չեխիայի մարդու իրավունքների պաշտպան

Աննա Շաբատովան` Չեխիայի մարդու իրավունքների պաշտպան
16.02.2014 | 18:28

Չեխիայի խորհրդարանը մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրել 63 ամյա Աննա Շաբատովային, ով նախկինումˋ 2001-2007 թվականներին աշխատել է իբրև Չեխիայի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ։ Նա նաև 1986 թվականին Խարտիա 77 –ի անդամ է եղել եւ կազմակերպության մամուլի քարտուղարը։ Շաբատովան 2008-2013 թվականների եղել է Չեխիայի Հելսինկյան կոմիտեի նախագահը։
Խորհրդարանական քվեարկության ժամանակ նա ստացել է նվազագույն 85 ձայնը, իսկ նրա մրցակից, ներկայումս մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Ստանիսլավ Կրժեչկան ստացել է ընդամենը 36 ձայն։ Նոր պաշտպանի ընտրության հարցը դրվեց 2013-ի դեկտեմբերին, երբ անձնական պատճառներով հրաժարական տվեց մարդու իրավունքների պաշտպան Պավել Վարվարժովսկին։

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ