Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Սկսել են փնտրել մեղավորին

Սկսել են փնտրել մեղավորին
18.02.2014 | 11:28

Ռուսաստանի շորթտրեկայինների պատմության մեջ առաջին ոսկե մեդալը բերեց Վիկտոր Ան անուն-ազգանունը ստացած նախկին հարավկորեացի մարզիկը, ում յոթ տարի առաջ երկրի հավաքականի կազմից հանեցին «ոչ հեռանկարային» պիտակավորմամբ: Մարզաձևում ավանդաբար տնօրինություն անող կորեացիները, ովքեր, ի դեպ, չափազանց վատ են հանդես գալիս այս օլիմպիական խաղերում, արդեն իսկ որոնողական «աշխատանքներ» են տանում այն մարդկանց գտնելու համար, ովքեր այդքան «հեռատես» եղան մարզիկին կորցնելու հարցում: Հիշեցնենք, որ մինչև ոսկին Անը Ռուսաստանի համար նվաճել էր նաև բրոնզե մեդալ: Նկատենք, որ տաղանդավոր այս մարզիկը, ով ժամանակին իր այսօր արդեն պատմական հայրենիքի համար նվաճել է օլիմպիական ոսկիներ, շատ հնարավոր է, ունեցած մեդալային պաշարը նաև համալրի, քանի որ շորթտրեկայինների պայքարը դեռևս ավարտված չէ:

ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ