Ռուս հայտնի մարզուհի, Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան ռուսական ari.ru-ի հետ զրույցում, բացի քաղաքական հարցերից, խոսել է իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններից: Ռուսական մամուլը պարբերաբար գրում է Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի սիրավեպի մասին, գրում են նաև, որ Կաբաևան Պուտինից երկու երեխա ունի: Պատասխանելով կայքի հարցին, թե «լինո՞ւմ է ծուխ առանց կրակի», Կաբաևան պատասխանել է. «Ինձ արդեն հոգնեցրել է այդ թեման: Վերջիվերջո, դա իմ անձնական կյանքն է, և պետք չէ խցկվել այդտեղ: Դուք ակնարկում եք իմ հնարավոր հարաբերությունների մասին Վլադիմիր Պուտինի հետ: Իսկ որևէ ապացույց ունե՞ք: Ոչ: Եկեք փակենք այս թեման: Եթե նույնիսկ ինչ-որ հարաբերություններ կան, այդ մասին կիմանան մեր հետնորդները` 50 տարի անց»: