Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ամեն կերպ ուզում են հիմնավորել մեղադրանքը

Ամեն կերպ ուզում են հիմնավորել մեղադրանքը
22.02.2014 | 14:44

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրականացրած հեղափոխության ակցիայի հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի և իր ընկերների համար կազմակերպված ստորագրահավաքը շարունակվում է: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց քաղբանտարկյալ Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը: Նրա հավաստմամբ՝ ստորագրահավաքին միացել են նաև Երևանի, Էջմիածնի, Մասիսի, Չարենցավանի քաղաքացիներ:

Շողեր Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որ 14 քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքը (ՀՀ քր. օր-ի 316 հոդված) հիմնավորեն, չնայած նախապես հայտարարել էին, որ քրեական գործը վերաորակավորման փուլում է:
«Ինչ-որ տեսաերիզ են ներկայացրել, Շանթ Հարությունյանն ու Արմեն Հովհաննիսյանն էլ հրաժարվել են մեկնաբանել»,- մեր զրույցի ժամանակ ասաց Շողեր Հակոբյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ