Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Յանուկովիչի կնոջը տեսել են «Աշան» սուպերմարկետում

Յանուկովիչի կնոջը տեսել են «Աշան» սուպերմարկետում
23.02.2014 | 12:09

Երեկ երեկոյան լրագրողները խանութում տեսել են Վիկտոր Յանուկովիչի կնոջը` գնումների համար վճարելիս և լուսանկարել նրան: Ուկրաինական կայքերը նշում են, որ Լյուդմիլա Յանուկովիչը բնակվում է Դոնեցկում, նա երբեք չի ապրել Կիևում և բավականին համեստ կյանք է վարում:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ արգելվել է Վիկտոր Յանուկովիչի օդանավի մեկնումը Դոնեցկից: Երբ հսկիչները մոտեցել են ինքնաթիռի մեկնման փաստաթղթերի ձևակերպման համար, նրանց դիմավորել է զինված մարդկանց խումբը: Հսկիչներին դրամ է առաջարկվել` համապատասխան փաստաթղթերը չձևակերպելու դիմաց:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ