ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի հետ կապված սկանդալային պատմությունը ուռճացրել է նրա կինը` Յանա Ռուդկովսկայան. «Ռուդկովսկայան խաղացել է կործանարար դեր: Այդ կնոջը պետք է մեկուսացնել: Նա իր մի ամուսնուն ուղարկեց բանտ, ի՞նչ է նրա անունը, Բատո՞ւրին, իսկ այս երիտասարդին կհասցնի հաշմանդամության սայլակին: Չա՛ր կին, սև՛ կին, կախա՛րդ: Նրան քշել է պետք»,-ասել է Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի եթերում: