Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ճնշում են «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամներին

Ճնշում են «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամներին
27.02.2014 | 16:05

«Դ!ԵՄ ԵՄ»-ն ահազանգում է՝ նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր են սկսվել։ Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.
«Այս ամենին պատրաստ ենք դիմակայելու և օգտագործելու դրա համար հնարավոր բոլոր ռեսուրսները՝ արձանագրելու փորձերը, կիրառելու ինքնապաշտպանության օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաև անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին»։

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ