Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վախճանվել է Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա պատրիարքը

Վախճանվել է Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա պատրիարքը
23.03.2014 | 15:26

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին՝ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:

Վեհափառ Հայրապետի ցավակցագրում ասվում է. «Ասորի Ուղղափառ Եկեղեցին կորցրեց «լավ հովվի», ով վերջին երեսունչորս տարիների ընթացքում մեծ նվիրումով ու սիրով իրականացրեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը: Մեծ նախանձախնդրությամբ և իմաստությամբ երջանկահիշատակ Իգնատիուս Զաքքա Ա Պատրիարքն առաջնորդեց Ասորի Ուղղափառ Եկեղեցին հատկապես Միջին Արևելքում ներկայիս տիրող դժվարին քաղաքական իրավիճակում: Շնորհիվ Զաքքա Պատրիարքի ջանքերի՝ վանական կյանքը վերածնունդ ապրեց և զարգացավ, Ասորի Ուղղափառ Եկեղեցին կարևոր ներդրում ունեցավ միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններում, ինչպես նաև աշխարհում համերաշխության և խաղաղության խրախուսման գործում:
Մեր Եկեղեցիների միջև եղբայրական և ջերմ հարաբերությունները դրսևորվել են տարբեր պաշտոնական այցերով և շփումներով, որոնց մենք ականատես ենք եղել և՛ մեր երջանկահիշատակ նախորդների գահակալության շրջանում, և՛ մեր օրոք անձնական հանդիպումների ժամանակ»:
Ամենայն Հայոց Հայրապետը, աղոթելով Ի Տեր հանգուցյալ Պատրիարքի համար, Սուրբ Հոգու մխիթարություն է մաղթել Ասորի Եկեղեցու հոգևոր սպասավորներին ու հավատավոր հոտին:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ