ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Քեսապահայերը հույս ունեն վերադառնալ իրենց տները

Քեսապահայերը հույս ունեն վերադառնալ իրենց տները
27.03.2014 | 18:14

Քեսապահայերի վիճակից կցկտուր տեղեկություններ կան, և դրանք առավելապես հայկական աղբյուրներն են հաղորդում: Ըստ այդ տեղեկությունների՝ Քեսապում հայ տարեցներ են մնացել, այնտեղ գտնվող 70-80 տարեկան հայ կանանց գրոհայինները բռնաբարել են, նրանք անհույս և աշխարհից կտրված վիճակում են:

Մարտի 25-ին Կանադայի Հայ դատի հանձնախումբը մամլո ասուլիս է տվել Օտտավայի խորհրդարանում: Ասուլիսին ներկա հայ գործիչները Կանադայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի օժանդակությունը Ալ Քաիդայի զինյալներին: Կանադայի իշխանությանը նաև կոչ է արվել օժանդակել Քեսապի շրջանում բախումների դադարեցմանը, խաղաղ բնակչության` իրենց բնակավայրեր վերադարձին, ինչպես նաև` Սիրիային տրամադրվելիք 353 մլն դոլար մարդասիրական օգնության մի մասը հատկացնել Քեսապից տարհանված հայերին:
Երեկ Հայաստանի արտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ: Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե ամեն հնարավոր միջոցներով պետք է օգնել քեսապահայությանը, ու «Դամասկոսում մեր դեսպանությունը ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանքներ են տարվում»: Ըստ yerakouyn-ի` Սիրիա մեկնած ԱԺ մի քանի պատգամավորների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն ասել է, թե սիրիական բանակը ծրագրում է 48 ժամվա ընթացքում ազատագրել Քեսապը, և քեսապահայերը հույս ունեն այդ գործողության հաջող ելքից հետո վերադառնալ իրենց տները:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ