Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները համալրվում են ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն կարգավորվում են հատուկ համակարգերով, որ տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին տեղեկացնում է լուսացույցի լուսային կանաչ ազդանշանի միանալու և անջատվելու մասին:
Ծրագիրը շարունակվելու է, մայրաքաղաքի հատկապես բանուկ խաչմերուկները կկահավորվեն ձայնային համակարգերով: