Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Իրանի կառավարությունը 30000 տոննա պարեն է տրամադրել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։ Պարենով բարձված նավն արդեն ժամանել է Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստ։ Անցած տարի Իրանը 3.6 մլրդ դոլարի վարկային գիծ է բացել Սիրիայի համար՝ հնարավորություն տալով երկրի կառավարությանը՝ նավթամթերք գնել Թեհրանից։